Ֆինանսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
20/11/2008 15:02
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՈՐՈԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիստում կառավարությունը հաստատել է հանրային ֆինանսների կառավարման համակարգի մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման եւ որակավորման համակարգի ներդրման ռազմավարությունը: Ներդրվող համակարգի նպատակը հանրային ֆինանսների կառավարման գործընթացի կազմակերպումն է` համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող աշխատակիցների միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է հանրային ֆինանսների կառավարման գործընթացում հնարավորինս ներգրավել բազային (ակադեմիական) համապատասխան մասնագիտացում ստացած անձանց, ապահովել մասնագետների շարունակական վերապատրաստումն ու նրանց մասնագիտական համարժեք կարողությունների երաշխավորման` որակավորման համակարգի առկայությունը: Նշվել է, որ համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվելու են 2009-2013թթ. ընթացքում, 3 փուլով` նախապատրաստում, գործընթացի կազմակերպում եւ ենթակառուցվածքների զարգացում, իրականացում: Որոշումն ընդունվել է հանրային ֆինանսների կառավարման գործընթացի արդյունավետության ապահովման, «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործընթացների կազմակերպման, ինչպես նաեւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հաշվապահների, ներքին աուդիտորների եւ գնումների գործի համակարգման պատասխանատուների անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ապահովման նպատակով:

AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11