Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
20/11/2008 17:02
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ – ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 30.7%-ՈՎ

2008թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգին անդամակցել են ՀՀ տարածքում գործող 5 գործակալ և 17 դիլեր բանկեր, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, Հայաստանի ֆոնդային բորսան, մեկ ոչ բանկ դիլեր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (թողարկողի կարգավիճակով` պետական պարտատոմսերի հետ կապված), Գանձապետական պահառուն, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկը (կենտրոնական պահառուի կարգավիճակով և թողարկողի կարգավիճակով` Կենտրոնական բանկի սեփական պարտատոմսերի հետ կապված):
Համակարգի կողմից պետական (Գանձապետական) արժեթղթերի առաջնային տեղաբաշխման և մարման նպատակով ձևավորվել է 567 հանձնարարական` մոտ 30 մլրդ դրամ ծավալով, ինչը 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել է 7 մլրդ դրամով (որտեղ արժեթղթերի տեղաբաշխման հետ կատարված վճարումները կազմում են 5 մլրդ դրամ): Ընդ որում` առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք բերված պետական պարտատոմսերի դիմաց բանկերի կողմից կատարվել է 17 մլրդ դրամի փոխանցում, իսկ պետական արժեթղթերի մարման դիմաց Գանձապետարանի կողմից կատարվել է 12.8 մլրդ դրամի փոխանցում: Այդ թվում ՙԳանձապետական պահառու՚ համակարգի միջոցով պետական արժեթղթերի դիմաց կատարվել է 511 մլն դրամի վճարում, որտեղ համապատասխանաբար մետ 264 մլն դրամ կազմում են` արժեթղթերի տեղաբաշխման և մետ 247 մլն դրամ արժեթղթերի մարման դիմաց վճարումները:

Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի կողմից ՀՀ կենտրոնական բանկի սեփական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման և մարման նպատակով ձևավորվել է 80 հանձնարարական` 19.5 մլրդ դրամ ծավալով, որը 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 39.7 մլրդ դրամով (ընդ որում 24.8 մլրդ դրամ կազմում են արժեթղթերի տեղաբաշխման հետ կատարված վճարումները, իսկ 14.9 մլրդ դրամ արժեթղթերի մարման հետ կատարված վճարումները): Նշված արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ժամանակ առևտրային բանկերի կողմից ձեռք բերված` Կենտրոնական բանկի սեփական պարտատոմսերի դիմաց կատարվել է 6.8 մլրդ դրամի փոխանցում, իսկ Կենտրոնական բանկի սեփական արժեթղթերի մարման դիմաց` 12.5 մլրդ դրամի փոխանցում:
Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով կատարված գործառնությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 30.7% և կազմել` 313 մլրդ դրամ` անվանական արժեքով (այդ թվում` առք ու վաճառք` 226 մլրդ դրամ ծավալով, ազատ առաքում` 87 մլրդ դրամ ծավալով): Ընդ որում գրավադրման հետ կապված գործառնությունների ծավալը կազմել է` 6.7 մլրդ դրամ` անվանական արժեքով:

www.cba.am

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69