ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նիստի շրջանակներում ԿԲ խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2012թ. երրորդ եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2012թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը)»:
Խորհուրդը նաև «Արմ և Արթ Չենջ Մարքեթ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել և վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Հակոբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 738 լիցենզիան: