
2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 2.07 տրլն դրամ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2.07 տրլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 235.49 մլրդ դրամով կամ 12.84%-ով։
Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 11.03%-ով կամ 211.91 մլրդ դրամով և կազմել 2.132 տրլն դրամ։ Բյուջեի պակասուրդը նվազել է 23.57 մլրդ դրամով կամ 27.31%-ով և կազմել 62.75 մլրդ դրամ։