Մոլդովայի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 4,25%-ից մինչև 3,75%
Մոլդովայի Ազգային բանկը գնաճի անկման պայմաններում բազային տոկոսադրույքը իջեցրել է 4.25%-ից մինչև 3.75%: Այս մասին ասվում է կարգավորիչի կայքում։
«2024 թվականի փետրվարին տարեկան գնաճը հինգերորդ ամիսն անընդմեջ եղել է թիրախային միջակայքում և կազմել 4.3%, ինչը 0.3%-ով ցածր է հունվարի ցուցանիշից: Այսպիսով, այսօրվա որոշմամբ՝ բանկը շարունակում է դրամավարկային քաղաքականության մեղմացումը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022-ի հոկտեմբերին Մոլդովայում գնաճը հասել է 34.6%-ի և սկսել է դանդաղել։ Վերջին անգամ Մոլդովայում հիմնական տոկոսադրույքը փոխվել է փետրվարի 7-ին, երբ այն 4.75%-ից իջեցվել է 4.25%-ի։