Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր և նվիրաբերության պայմանագիր
16/04/2024 21:49
Կիսվել

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր և նվիրաբերության պայմանագիր

Մատենադարանում ստորագրվել է նվիրաբերության պայմանագիր, որով ԱրարատԲանկի հովանավորությամբ արդիականացվելու և վերազինվելու է ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան։ Իսկ աշնանը կազմավերպվելու է Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու նպատակով ստորագրվել է նաև հուշագիր։

ԱրարատԲանկի գործադիր տնօրեն և վարչության նախագահ Մհեր Անանյանի հավաստմամբ՝ բանկը կարևորում է նման համագործակցությունները.

«Մատենադարան մտնելիս շատ ավելի մաքրված և ազնվացած ես: Կարծում եմ, որ ամբողջ հասարակությունը պետք է գիտակցի Մատենադարանի կարևորությունն ու ի պատիվ բոլորիս՝ մենք իրականացնելու ենք նվիրաբերություն՝ խթանելով կառույցի աշխատանքները։ Այստեղ մենք տեսնում ենք բացառիկ արժեքներ, որոնք անգնահատելի են, իսկ մենք ցանկանում ենք պահպանել այդ արժեքները՝ վերազինելով կենսաբանական հետազոտությունների լաբորոտորիան: Մարտին, երբ հյուրընկալվեցինք Մատենադարան, պարզվեց, որ այստեղ կա կենսաբանական լաբորոտորիայի խնդիր, որը պետք է լինի բարձր չափանիշներով և տեխնիկայով, քանի որ աշխատելու են բարդ ձեռագրերի հետ, որոնք կենդանի վկաներն են մեր պատմության և իրենց հետ աշխատանքը որակյալ տեխնիկա է պահանջում: Եվ ԱրարատԲանկի վարչությամբ, և Խորհդի անդամներով որոշեցինք, որ պետք է կնքենք նվիրաբերության պայմանագիր»,– հավելել է Մհեր Անանյանը։

Դեռևս մարտին բանկի ղեկավարությանը ներկայացվել է ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների և ուսումնասիրությունների համար ահնրաժեշտ նոր լաբորատորիայի վերազինման և արդիականացման նախագիծը, դրա կարևորությունը և ընձեռած հնարավորություններն ազգային գանձարանի հավաքածուների պահպանման և ուսումնասիրման գործում։

Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը ևս իրականացվելու է ԱրարատԲանկի հովանու ներքո։

Մատենադարանի տնօրենը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է՝ ինչ է իրենից ենթադրում համագործակցությունը և ինչ աշխատանքներ են տարվելու կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայում.

«Այն սարքավորումները, տեխնիկական միջոցները, որոնք ձեռք ենք բերելու այս համագործակցության շրջանակներում, պարզապես օդ ու ջրի պես անհրաժեշտ են Մատենադարանին։ Ես համարում եմ, որ աշխարհի մասշտաբով Մատենադարանի վերականգնողները բարձրագույն մակարդակի վրա են, քանի որ ավելի քան 60 տարվա վերականգման փորձ ունենք, բայց ձեռագրերն ունեն ոչ միայն ֆիզիկական վնասվածքներ, այլ նաև կենսաբանական և քիմիական, որոնք պետք է վերականգնել համապատասխան սարքավորումներով։ Ես բազմիցս նշել եմ, որ Մատենադարանը չի կարող դիրքավորել իրեն և պատկերացնել իրեն միայն իր պահոցներում պահված ձեռագրերի վերականգնող, քանի որ շատ ակտիվ շփվում ենք աշխարհի տարբեր ձեռագրական կենտրոնների հետ, որտեղ կան հայերեն ձեռագրեր, մեր եկեղեցական հաստատությունների հետ, և մեր տեխնիկական զինվածությունը թույլ չէր տալիս իրականացնել մի շարք ծրագրեր, բայց այս նվիրաբերության շնորհիվ մենք մեկնարկելու ենք այդ ծրագրերը: Սա զուտ չի կարելի ընկալել, որ ԱրարատԲանկն աջակցեց, և մենք ձեռք բերեցինք մեզ համար շատ անհրաժեշտ, շատ կարևոր տեխնիկական սարքավորումներ: Շատ մեծ է նման համագործակցության բարոյահոգեբանական նշանակությունը»:

Թե բանկից, թե Մատենադարանից վստահեցնում են՝ սա կարևոր համագործակցության սկիզբ է միայն՝ մեր պատմության ու մշակույթի արժևորմամբ ու սերունդներին արժեքավորը ժառանգելու պատասխանատվությամբ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98