ՏՈՆԱԿԱՆ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ «ՎԱՐԿԱՅԻՆ ԲՈՒՄ»
Մեկ շաբաթվա ընթացքում՝ 2012 թվականի դեկտեմբերի 24-ից 2013 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 49 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 137.6 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են դրամով վարկավորման ծավալի փոքր անկում և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալի աճ, ընդ որում՝ դոլարով վարկավորման ծավալն աճել է ավելի քան 2 անգամ:
Նշենք, որ դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար: