Ֆինանսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Հայաստանում ամենաշատը վարձատրվում են ֆինանսների և ապահովագրության ոլորտի աշխատակիցները. 2024թ. մարտ
16/05/2024 21:24
Կիսվել

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են ֆինանսների և ապահովագրության ոլորտի աշխատակիցները. 2024թ. մարտ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. մարտի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307,655 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 387,080 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 232,881 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատ վարձատրվում են Ֆինանսների և ապահովագրության ոլորտի մասնագետները՝ 1,797,899 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 2,808,367 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 232,881 դրամ։

Երկրորդ հորիզոնականում տեղեկատվություն և կապի ոլորտն է։ Տեղեկատվություն և կապի ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 869,768 դրամ, մասնավորապես ՏՏ ոլորտում՝ 1,069,908 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,055,694 դրամ, իսկ կանանցը՝ 607,200 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 477,765 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 500,268 դրամ, իսկ կանանցը՝ 349,470 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  364,073 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 414,478 դրամ, իսկ կանանցը՝ 318,350 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 316,685 դրամ, մասնավորապես մշակույթ և արվեստ՝ 147,091 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 405,945 դրամ, իսկ կանանցը՝ 234,682 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 300,111 դրամ, մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝  278,832 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 334,824 դրամ, իսկ կանանցը՝ 267,470 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 273,733 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 275,386 դրամ, իսկ կանանցը՝ 265,771 դրամ։

Շինարարություն՝ 262,448 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 262,347 դրամ, իսկ կանանցը՝ 263,437 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 259,752դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 274,996 դրամ, իսկ կանանցը՝ 223,215 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 237,645 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 349,155 դրամ, իսկ կանանցը՝ 205,398 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 219,443դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 270,418 դրամ, իսկ կանանցը՝ 157,172 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 202,092 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 201,289 դրամ, իսկ կանանցը՝ 204,433 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 199,766 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 243,442 դրամ, իսկ կանանցը՝ 153,713 դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 197,180 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 221,292 դրամ, իսկ կանանցը՝ 153,690 դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 192,940 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 214,798 դրամ, իսկ կանանցը՝ 162,743 դրամ։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 183,509 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 193,705 դրամ, իսկ կանանցը՝ 167,688 դրամ։

Կրթություն՝ 156,713 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 171,352 դրամ, իսկ կանանցը՝ 152,111 դրամ։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 153,458 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 186,478 դրամ, իսկ կանանցը՝ 129,331 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 141,872 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 161,631 դրամ, իսկ կանանցը՝ 126,817 դրամ։

 

 

 

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65