
Ռուսաստանի ԿԲ-ն նախատեսում է ԵԱՏՄ երկրների բանկերի հետ կիբեռվարժանքներ անցկացնել
Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ երկրների բանկերի հետ: Այս մասին հայտնել են Դաշնության Կենտրոնական բանկից:
«ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունն, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: