Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բանկային գաղտնիք. Բաբկեն Իմիրզյանը՝ հիփոթեքային վարկավորման շուկայի մասին
05/06/2024 18:33
Կիսվել

Բանկային գաղտնիք. Բաբկեն Իմիրզյանը՝ հիփոթեքային վարկավորման շուկայի մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Հիփոթեքային կենտրոնի ղեկավար Բաբկեն Իմիրզյանը խոսել է հիփոթեքային վարկավորման շուկայի ներկայիս պայմանների, սպասվող փոփոխությունների, պահանջարկի և բնակարան ձեռք բերելու արդյունավետ եղանակների մասին։

Մեր հանրապետությունում հիփոթեքային շուկան աճման մեծ միտում ունի: Ամենակարևոր հանգամանքներից մեկը եկամտահարկի վերադարձի հնարավորությունն է: Սակայն սա եկամտահարկին վերաբերվող միակ հանգամանքը չէ:

«Հնարավոր է՝ մարդիկ հետաձգված պահանջմունքներ ունենան, օրինակ, 2025, 26, 27 թվականներին են նախատեսել բնակարան ձեռք բերել, բայց քանի որ օրենքում կատարվելու է փոփոխություն, հետաձգված պահանջմունքն առաջ է գալիս»:

Հաջորդ կոմպոնենտն անշարժ գույքի վարձակալությանն է առնչվում: Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ 2022-ը եղել է հիփոթեքային շուկայի ամենաաշխույժ շրջանը: Անշարժ գույքի մեծ պահանջարկի պայմաններում՝ վարձատուները, ստանալով կանխիկ միջոցներ, ավելի ապահով էին իրենց զգում: Արդյունքում բնակարաններ էին ձեռք բերում ու հանձնում վարձակալության:

2025-ից, սակայն, եկամտահարկի վերադարձը Երևանում չի գործի 2022-ից հետո ձեռքբերված շինթույլտվությամբ կառուցված շենքերում: Այս պայմաններում կնվազի սպառողի գնողունակությունն ու պահանջարկը: Հիփոթեքային շուկայի վրա սա անշուշտ կանդրադառնա:

«Եկամտային հարկի վերադարձի օրենքը մեծ աշխուժություն մտցրեց շուկա: Եթե չեմ սխալվում, դա 2015 թվակնն էր: Եկամտահարկի վերադարձի առավելությունները յուրացնելուց հետո պահանջարկը հետզհետե մեծացավ», – փաստում է մասնագետը:

Ինեկոբանկը հիփոթեքային վարկավորման գործընթացում շատ ակտիվ է և ունի բազմաթիվ նախագծեր կառուցապատողների հետ՝ հաճախորդին լավագույնն առաջարկելու համար:

Արագ, պարզ, մատչելի ու շահավետ առաջարկներից ու վարկավորման գործընթացից բացի՝ Ինեկոբանկի հիփոթեքային վարկավորման գործիքները հասանելի են նաև sprintonline հարթակում, որտեղ յուրաքանչյուրը կարող է օնլայն ու արագ գնահատել սեփական վարկունակությունը, ստանալ լավագույն առաջարկներն ու հընթացս որոշում կայացնել:

Ինեկոբանկի հետ կարող եք ձեռք բերել ձեր երազած անշարժ գույքը թե առաջնային, թե երկրոդային շուկայից, իսկ բանկը կարող է և ֆինանսավորել ձեր երազանքը, և վերաֆինանսավորել: Այսպիսով, բանկը հնարավորություն է տալիս լինել մեկ քայլ մոտ ձեր ընտանիքի երազանքին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52