Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%
13/02/2013 11:16
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

Երեկ՝ փետրվարի 12-ին կայացած նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8.0%):  Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ այս տարվա հունվարին արձանագրվել էր 2.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%՝ գտնվելով 4.0% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ կանխատեսող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:

Խորհուրդը գնահատել է, որ 2012թ.-ին տնտեսական ներուժի և գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման պարագայում ցածր գնաճային միջավայրում դրսևորվել է իրական սպառման հավելուրդային աճ, որը կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կկայունանա հավասարակշիռ մակարդակի շուրջ: Այս պայմաններում ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում և ձևավորում երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ: Մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և գնահատվող հարկաբյուջետային թույլ զսպող քաղաքականության ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:

Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումների պարագայում 12-ամսյա գնաճի 4.0% նպատակային թիրախին կանխատեսվող հորիզոնում կարելի է հասնել քաղաքականության գործիքի ներկայիս տոկոսադրույքով:

Ընդ որում, կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր՝ կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների, և գնաճային ռիսկեր՝ կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04