Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ռուսաստանում հրաժարվո՞ւմ են լիրայով գործարքներից
11/07/2024 18:39
Կիսվել

Ռուսաստանում հրաժարվո՞ւմ են լիրայով գործարքներից

Թուրքական լիրան Մոսկվայի բորսայում շրջանառվում է 2018 թվականից։ Այս արժույթը երբեք լայն տարածում չի ունեցել։ Առևտրի մեկնարկից ի վեր, հաճախ դրանց օրական ծավալը չէր կարողացել գերազանցել 20 միլիոն ռուբլին: «Հատուկ գործողության» մեկնարկից հետո ծավալը զգալիորեն ավելացել է, և այժմ լիրայով առևտուրը կարող է հասնել օրական 200 միլիոն ռուբլու, բայց դա ևս շատ քիչ է։ Արտարժույթի շուկայում առևտրի ծավալները, ըստ ՌԴ Կենտրոնական բանկի տվյալների, հունիսի սկզբին կազմել են օրական ավելի քան 400 միլիարդ ռուբլի։

Լիրայի պահանջարկը ձևավորվել է հիմնականում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների և մասամբ մանրածախ ներդրողների կողմից, որոնք այնուհետև լիրան ուղարկել են իրենց արտասահմանյան հաշիվներին: Իրավիճակն այսպես է մեկնաբանում «Սինարա» ներդրումային բանկի ինտերնետ-թրեյդինգի վարչության պետ Սերգեյ Վոստլակովը:

Թուրքիայի ազգային արժույթի գնման գործարքները դադարեցրել են մի շարք բանկեր, թեև ասում են, թե լիրայի առևտրի սահմանափակումներ չկան և դրա վաճառքն իրականացվում է ստանդարտ ռեժիմով:

Հավանականությունը, որ թուրքական լիրայի հետ գործողություններն ամբողջությամբ կդադարեցվեն, շատ փոքր է: Փորձագետները դա կապում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային գործարքների մեծ ծավալի հետ, որոնք մասամբ իրականացվում են ազգային արժույթներով։

Ռուսաստանի Բանկի հունիսյան տվյալներով՝ պատժամիջոցների սահմանումից և դոլարի, հոնկոնգյան դոլարի և եվրոյի բորսայական առևտրի դադարեցումից հետո առևտրի ծավալի 99.6%-ը բաժին է ընկնում յուանին, համապատասխանաբար, բոլոր մյուս արժույթներին բաժինը 0.5%-ից պակաս: Բացի թուրքական լիրայից, դրանց թվում են նաև ղազախական տենգեն, հայկական դրամը և բելառուսական ռուբլին։

Այժմ չինական արժույթով առևտուրն ակտիվ է, ներդրումային ընկերությունները հաճախորդներին տեղեկացնում են ենթակառուցվածքի ռիսկերի մասին հավելվածների և կայքերի միջոցով: Յուանի, ինչպես նաև թուրքական լիրայի համար այս ռիսկերը կարող են ավելի բարձր լինել, քան այլ արժույթների համար։ Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի և Չինաստանի տնտեսություններն ավելի ուժեղ են ինտեգրված համաշխարհային տնտեսությանը, և այդ երկրներն ավելի մեծ ուշադրության են արժանանում պատժամիջոցներ կիրառող պետությունների կողմից:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58