ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-Ը ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՖԲ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
«ԱՐՄԵՆԲՐՈԿ» բաց բաժնետիրական ընկերությանը շնորհվել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի անդամի կարգավիճակ: Ունենալով 1.1 միլիարդ ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր կապիտալ` «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն այժմ Հայաստանում ներդրումային գործունեություն իրականացնող հայկական խոշորագույն ընկերություններից է: «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն մատուցում է ներդրումային ծառայությունների ամբողջական համալիր, այդ թվում արժեթղթերի տեղաբաշխման իրականացում, ինչպես նա— բիզնես խորհրդատվություն: «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ մասին տեղեկատվությունը հասանելի է մեր կայքի Բորսայի անդամներ բաժնում, ինչպես նաեւ ընկերության` www.armenbrok.com պաշտոնական կայքում: