Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Nikkei ինդեքսի կտրուկ անկումը գերազանցել է 1987-ի «սև երկուշաբթիի» մակարդակը
05/08/2024 13:58
Կիսվել

Nikkei ինդեքսի կտրուկ անկումը գերազանցել է 1987-ի «սև երկուշաբթիի» մակարդակը

Տոկիոյի ֆոնդային բորսայի Nikkei ինդեքսը սակարկությունների արդյունքներով կտրուկ անկում է գրանցել 12.4%-ով՝ ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի և դոլարի նկատմամբ իենի ամրապնդման հարցում ներդրողների  անհանգստության ֆոնին:

Ուշագրավ է, որ սակարկությունների ընթացքում առավելագույն անկումը 13% է եղել: Nikkei-ը կորցրել է 4451,28 կետ և իջել մինչև 31 458,42 կետի նշագիծ: Դա անկման պատմական ռեկորդ է, որը գերազանցում է 1987-ի «սև երկուշաբթիի» անկման մակարդակը, երբ սակարկությունների ընթացքում ինդեքսը կորցրել էր առավելագույնը 3836,33 կետ:

Այդ ֆոնին ճապոնական ավտոարտադրողների բաժնետոմսերը նվազել են 9-13%-ով: Toyota Motor-ը գրանցել 11.31% անկում, Honda Motor-ը՝ 11.89%, Mitsubishi Motors-ը՝ 9.61%, Nissan Motor-ը՝ 10.29%, Suzuki Motor-ը՝ 12.43% անկում: Տոկիոյի բորսայում այս շեշտակի անկումը բացատրում են ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի վերաբերյալ անհանգստություններով, որտեղ աշխատաշուկայի մասին վիճակագրական տվյալներն օգոստոսի 2-ին ցածր էին շուկայի սպասումներից:

Անկումը շարունակվում է օգոստոսի 2-ից գնանշումների կտրուկ անկումից հետո, երբ հուլիսի համար ԱՄՆ արդյունաբերության վիճակի մասին թույլ վիճակագրական տվյալների ֆոնին Nikkei-ը նվազեց 5.8%-ով: Գնանշումների նվազման մեկ գործոն է նաև ազգային արժույթի ամրապնդումը, ինչը ձեռնտու չէ խոշոր արտահանողներին:

Այսօր փոխարժեքը կազմում է շուրջ 143,85 իեն՝ 1 դոլարի դիմաց, ինչը հունվարի կեսերից ի վեր ամենացածրն է:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91