
Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը
Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը՝ Armenia Securities Exchange-ից դառնալով Armenia Stock Exchange:
Անվան փոփոխությունը ռազմավարական քայլ է և՛ հաճախորդների, և՛ միջազգային ու լոկալ գործընկերների համար: Այն ուղղված է միջազգային շուկաներում Հայաստանի ֆոնդային բորսայի ճանաչելիության բարձրացմանը։
Ֆիզիկական և թվային հարթակներում Հայաստանի ֆոնդային բորսայի անվանումը կթարմացվի աստիճանաբար: Գործող պայմանագրերը և փաստաթղթերը փոխոխության կարիք չունեն։