Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
27/11/2008 16:23
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2008Թ.-ԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 22.4%-ՈՎ, ԻՍԿ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 26.3%-ՈՎ

2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 625 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 614.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.3%-ով և 77.2%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 22.4%-ով կամ շուրջ 114.5 մլրդ դրամով: Ընդ որում, 25.2%-ով կամ 103.7 մլրդ դրամով ավելացել են հարկերը և տուրքերը, 18.3%-ով կամ 13 մլրդ դրամով՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 168.2%-ով կամ 2.2 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, իսկ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նվազել են 16.1%-ով կամ 4.4 մլրդ դրամով: Արդյունքում եկամուտների կազմում 1.8 տոկոսային կետով աճել է հարկերի և տուրքերի, 0.3 տոկոսային կետով` պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների և այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 0.5 և 1.7 տոկոսային կետով:

Պետական բյուջեի եկամուտների զգալի մասը` 79.3%-ը ձևավորվել է հարկային մուտքերի հաշվին, 3%-ը` պետական տուրքի, 13.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների և 3.7%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 13.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 10.4 մլրդ դրամի դիմաց:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են շուրջ 496 մլրդ դրամ` 81.3%-ով ապահովելով տարեկան ծրագիրը:2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 26.3%-ով կամ 103.2 մլրդ դրամով :Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ պարզեցված հարկի:

Հաշվետու ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկը կազմել է ավելի քան 267.3 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 53.9%-ը: Նշված գումարից 171.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 95.7 մլրդ դրամը՝ ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 32.6%-ով կամ ավելի քան 65.7 մլրդ դրամով: Ընդ որում, ավելացել են և՛ ներմուծումից, և՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Հաշվետու ժամանակահատվածում ակցիզային հարկի մուտքերը կազմել են ավելի քան 38.2 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 7.7%-ը: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 27.5 մլրդ դրամ, որից 13.2 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 10.6 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 10.7 մլրդ դրամ, որից 5.1 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 13.1%-ով կամ ավելի քան 4.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վառելիքի և ծխախոտի ներմուծումից և տեղական արտադրության ծխախոտի իրացումից ստացված մուտքերի աճով:Ակցիզային հարկի աճ է արձանագրվել նաև ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող որոշ տեսակի ալկոհոլային խմիչքների գծով:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների 14.3%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 71.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 18.4%-ով կամ շուրջ 11.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական կազմակերպությունների, նվազագույն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մեկ տոկոս դրույքաչափով վճարումների և ֆինանսավարկային կազմակերպությունների վճարած շահութահարկի աճով:

2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է ավելի քան 42.8 մլրդ դրամ` կազմելով հարկային եկամուտների 8.6%-ը: Այն 18.6%-ով կամ ավելի քան 6.7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբյուր են հանդիսացել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք 6.3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում հարկային եկամուտներից առավելագույն աճ է արձանագրել մաքսատուրքը:

Այն կազմել է շուրջ 30.6 մլրդ դրամ՝ 72.5%-ով կամ 12.8 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների 6.2%-ը: 2008 թվականի տասն ամիսների ընթացքում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 16.4 մլրդ դրամ` 11.8%-ով կամ 1.7 մլրդ դրամով գերազանցելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

Այն հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, առևտրի իրականացման վայր կազմակերպելու և առևտրային գործունեության, խաղատների գործունեության, hանրային սննդի ոլորտում գործունեության կազմակերպումից, ինչպես նաև դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործումից ստացված մուտքերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 5.5 մլրդ դրամ պարզեցված հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 31.9%-ով կամ 2.6 մլրդ դրամով` պայմանավորված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով 2008 թվականի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկի գործունեության տեսակները, ինչպես նաև նախատեսվել են սահմանափակումներ առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

Բնօգտագործման և բնապահպանական վճարներից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 8.2 մլրդ դրամ` 8.4%-ով կամ 635 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների ավելացմամբ:

Նախորդ տարվա համեմատ որոշ վճարների գծով արձանագրվել է նաև մուտքերի անկում: Մասնավորապես` 39.1%-ով նվազել են ավտոտրանսպորտից արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող բնապահպանական վճարները և 20.9%-ով` ջրօգտագործման վճարները: 2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 15.8 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես, 6.9 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին և կոնցեսիոն վճարները, ավելի քան 3.4 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 3 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.7 մլրդ դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները, 749.5 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերն ավելացել են 20.7%-ով կամ 2.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումներով: 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ընթացքում պետական տուրքի գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 18.7 մլրդ դրամ` 82.5%-ով ապահովելով տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքն աճել է 2.5%-ով կամ 463.9 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների, գործունեության որոշ տեսակների լիցենզավորման, ինչպես նաև դատարան տրվող հայցադիմումների ու գանգատների համար գանձվող տուրքերի աճով: Նախորդ տարվա համեմատ որոշ տուրքերի գծով արձանագրվել է մուտքերի անկում: Մասնավորապես` 28%-ով նվազել են պետական գրանցման համար վճարված տուրքերը:

2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 83.8 մլրդ դրամ` 79.9%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 18.3%-ով կամ շուրջ 13 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են շուրջ 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ծրագրի 41.6%-ը: Մասնավորապես` 341.6 մլն դրամ տրամադրվել է Ճապոնիայի կառավարության կողմից, շուրջ 118.8 մլն դրամ ստացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 531.3 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ստորագրված աղքատության հաղթահարման նպատակով բյուջեին աջակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, ավելի քան 2.3 մլրդ դրամ տրամադրվել է Նիդերլանդների թագավորության կառավարության կողմից, և 241.1 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2008 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 23 մլրդ դրամ` 100.7%-ով ապահովելով տարեկան ծրագիրը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների բարձր ցուցանիշով` նախատեսված 350 մլն դրամի դիմաց ստացվել է ավելի քան 4.8 մլրդ դրամ, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերով, որոնք նախատեսված 70 մլն դրամի դիմաց կազմել են 500.1 մլն դրամ: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 16.1%-ով կամ 4.4 մլրդ դրամով:

Վերջինս պայմանավորված է 2007 թվականին «Արմենթել» ՓԲԸ-ի հետ կնքված հաշտության համաձայնությամբ 4.6 մլրդ դրամի և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում 6.8 մլրդ դրամի վճարումներով: Առանց նշված գումարների 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 44.3%-ով կամ շուրջ 7.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, ինչպես նաև իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերի աճով: 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 614.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով Կառավարության տարեկան ծրագրի 77.2%-ը:

Մասնավորապես` 520.5 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 93.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Ծախսերի կատարողականի վրա նվազեցնող ազդեցություն է գործել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի համեմատաբար ցածր ցուցանիշը, որը կազմել է 68.6%: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 25.4%-ով կամ 124.5 մլրդ դրամով: Հունվար-հոկտեմբեր ամիսներին կատարվել է ընթացիկ ծախսերի տարեկան ծրագրի 78.9%-ը` կազմելով 520.5 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերից 45.1 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը` կազմելով տարեկան ծրագրի 75.6%-ը:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներին տրամադրվել է 3.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրային ցուցանիշի 73.1%-ը: Ծառայությունների և ապրանքների ձեռք բերմանը պետական բյուջեից տրամադրվել է 103 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրի 74%-ը: Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 9.5 մլրդ դրամ է հատկացվել պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 82%-ը: Մասնավորապես` նշված գումարից 6.7 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.8 մլրդ դրամ՝ արտաքին պարտքի սպասարկմանը, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 83.1 և 79.4 տոկոսը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 16.4%-ով` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 18.9 մլրդ դրամ սուբսիդիաներ` 85%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 13.2%-ը կամ 68.5 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 85.8%-ով: Նշված գումարից ավելի քան 58.9 մլրդ դրամը (տարեկան ծրագրով նախատեսվածի 86.3%-ը) պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված դրամաշնորհներն են: Մասնավորապես` 17.5 մլրդ դրամ կազմել են պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 83.3%-ով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 33.2%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 172.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 81.9%-ը:

Մասնավորապես` 128.2 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակների, 44.4 մլրդ դրամ` նպաստների վճարմանը: 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 93.7 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 68.8%-ը: Մասնավորապես, շուրջ 108 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` ապահովելով տարեկան ծրագրի 68.6% կատարողական, և շուրջ 14.3 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը, որոնց ծրագիրը կատարվել է 67.4%-ով: 2007 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը նվազել են 4.8%-ով:

2008 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է ավելի քան 10.8 մլրդ դրամ հավելուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 26.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում, ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 9.3 մլրդ դրամ` նախատեսված 51.3 մլրդ դրամի և նախորդ տարվա-8.5 մլրդ դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում արտաքին աղբյուրների գծով արձանագրվել է հավելուրդ 20.2 մլրդ դրամի չափով` նախատեսված 24.6 մլրդ դրամի և նախորդ տարվա 12.4 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 19.3 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը, որոնց ծրագրի կատարողականը կազմել է 78.6%:
Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 10 մլրդ դրամ հավելուրդ է արձանագրվել ֆինանսական ակտիվներից զուտ մուտքերի գծով` նախատեսված 26.7 մլրդ դրամ ֆինանսավորման փոխարեն, որը պայմանավորված է բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության իրացումից նախատեսված միջոցները և բյուջեի տարեսկզբի ու ժամանակավոր ազատ միջոցները չօգտագործելու հանգամանքով: Ֆինանսական ակտիվների գծով 107.1 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 252.8 մլն դրամ հատկացվել է բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռք բերման նպատակով:

276.3 մլն դրամ մուտքագրվել է նախկինում տրամադրված վարկերի վերադարձից: Հաշվետու ժամանակահատվածում 9.9 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները` նախատեսված 12.9 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պակասուրդի ֆինանսավորման նպատակով Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է 6.4 մլրդ դրամ:
Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է շուրջ 4.4 մլրդ դրամ, որից 3.7 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 561.8 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 132.5 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը և 28.9 մլն դրամ` Ֆրանսիայի նկատմամբ ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման ծրագրի գծով պարտքի մարմանը: 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեից 22.1 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին, որը 32.6%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ֆինանսավորման արտաքին աղբյուրներում Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով ընթացիկ տարում նախատեսված 60.4 մլն դրամից 28.8 մլն դրամը հաշվետու ժամանակահատվածում վճարվել է:

 

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները: – 2008 թվականից ՀՀ պետական բյուջեն կազմվել է «Պետական ֆինանսների վիճակագրություն-2001» (GFS-2001) ձեռնարկի դասակարգմանը համապատասխան, նաև պետական բյուջեում ներառվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեն, ուստի նախորդ տարվա հետ համեմատություններում հաշվի են առնվել նշված փոփոխությունները: – 2008 թվականին արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձի գումարներն արտացոլվել են ծախսերում, ի տարբերություն նախորդ տարվա, երբ դրանք պակասեցվում էին եկամուտներից, ուստի երկու տարիների ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նկատառումով 2007 թվականի եկամուտների և ծախսերի ցուցանիշները նշված գումարի չափով (11,685.1 մլն դրամ) ավելացվել են: Հանքարդյունահանման լիցենզառուների և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուների կողմից վճարվող ռոյալթին և կոնցեսիոն վճարները, որոնք 2007 թվականին հաշվառվում էին որպես ոչ հարկային եկամուտներ, 2008 թվականին ներառվել են հարկային եկամուտներում, ուստի 2007 և 2008 թվականների ցուցանիշների համադրելիության նպատակով 2007 թվականի ցուցանիշներում նույնպես կատարվել են համապատասխան փոփոխություններ:

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69