Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
10 ամենահին արժույթները, որոնք մինչ օրս օգտագործվում են
16/09/2024 18:01
Կիսվել

10 ամենահին արժույթները, որոնք մինչ օրս օգտագործվում են

Արտարժույթի շուկան կամ Forex-ը (FX) համաշխարհային շուկա է, որտեղ արժույթները վաճառվում են երկրների միջև:

Forex-ը աշխարհի ամենամեծ և իրացվելի շուկան է, որտեղ օրական շրջանառվում է ավելի քան 6․6 տրիլիոն դոլար: Այն չունի կենտրոնացված տեղակայում և չի վերահսկվում որևէ պետական ​​գործակալության կողմից: Ամենաշատ վաճառվող արժույթներից են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը, ավստրալիական դոլարը և շվեյցարական ֆրանկը:

Որոշ արժույթներ գոյություն ունեն դարեր շարունակ: Այս գծապատկերում ներկայացված են 10 ամենահին արժույթները, որոնք մինչ օրս վաճառվում են:

10 ամենահին արժույթ

ԵրկիրԱրժույթՇրջանառության սկիզբ
Մեծ Բրիտանիա + 9 բրիտանական տարածքներԲրիտանական ֆունտ8-րդ դար
ՍերբիաՍերբական դինար1214
ՌուսաստանՌուսական ռուբլի13-րդ դար
ԱՄՆԴոլար1785
ՀաիթիՀաիթիի գուրդ1813
Ֆոլքլենդյան կղզիներՖոլքլենդյան կղզիների ֆունտ1833
Դոմինիկյան ՀանրապետությունԴոմինիկյան պեսո1844
ՇվեյցարիաՇվեյցարական ֆրանկ1850
ԿանադաԿանադական դոլար1871
ՃապոնիաՅեն1871

Բրիտանական ֆունտը, որը նաև հայտնի է որպես ֆունտ ստեռլինգ, ամենահին արժույթն է, որը մինչ օրս օգտագործվում է: Այն հայտնվել է մոտ 775 թվականին՝ անգլո-սաքսոնական ժամանակաշրջանում, երբ արծաթե կոպեկները առաջին անգամ հատվել են ժամանակակից Անգլիայում:

Ֆունտ ստերլինգը դարձավ Անգլիայի պաշտոնական արժույթը 12-րդ դարում Հենրի II թագավորի օրոք, մեկ ֆունտը սկզբնապես հավասար էր մեկ ֆունտ արծաթի։

Բրիտանական ֆունտ ստեռլինգից հետո ամենահին արժույթները, որոնք դեռ օգտագործվում են այսօր, սերբական դինարն ու ռուսական ռուբլին են: Երկուսն էլ առաջին անգամ շրջանառության մեջ են մտել 13-րդ դարում։

ԱՄՆ դոլարը՝ աշխարհի ամենավաճառվող արժույթը, պաշտոնապես ընդունվել է 1785 թվականին։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58