Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀԱԱ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
03/04/2013 15:12
Կիսվել

ՀՀԱԱ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հաշվապահների միջազգային դաշնությանն անդամակցող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) իրականացնում է Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ճանաչվել և ընդունվել է մի շարք միջազգային մասնագիտական հեղինակավոր կառույցների կողմից, մասնավորապես` Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և Շոտլանդիայի Երդվյալ հաշվապահների ինստիտուտի (ICAS):

ՀՀԱԱ որակավորման ծրագրի քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո մասնակիցներին տրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահի և/կամ աուդիտորի որակավորումներ:

Հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ է հանձնել առաջին 6, իսկ աուդիտորի որակավորման համար` ծրագրի բոլոր 7 քննությունները: ՀՀԱԱ որակավորումը կճանաչվի ACCA-ի կողմից` որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից:

Ներկայումս քննարկումներ են ընթանում ՀՀ Ֆինանսների նախարարության հետ ՀՀԱԱ որակավորման ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին առանց լրացուցիչ քննության ՀՀ Ֆինանսների նախարարության աուդիտորի որակավորում շնորհելու վերաբերյալ:

Ծրագրում ներառված են .”Ֆինանսական հաշվառման հիմունքներ”, “Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար”, “Իրավագիտության հիմունքներ”, “ՀՀ հարկային օրենսդրություն”, “Ֆինանսական կառավարում և վերահսկողություն”, “Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում”, “Աուդիտ և ներքին վերահսկողություն” առարկաները:

Դասընթացները տեղի են ունենում երեկոյան ժամերին, որը հնարավորություն է կտա ծրագրի մասնակիցներին չկտրվել աշխատանքից և արդյունավետ տնօրինել ժամանակը` հասնելով լավագույն արդյունքի:

Մեկ դասընթացի ընդհանուր վճարը կազմում է 80000 ՀՀ դրամ և իր մեջ ներառում է դասընթացի, դասագրքի, խնդրագրքի, քննության արժեքը: Բարձր առաջադիմությամբ դիմորդները կստանան զեղչի հնարավորություն:

Գրանցման վերջաժամկետն է ս.թ. ապրիլի 5-ը:

Մանրամասների համար զանգահարել (010)249178, (010)237102 (ն. 117), (077) 24-91- 78:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01