Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայկական փողը մեր թվարկությունից առաջ ու մեր օրերում. Նոյեմբերի 22-ը Հայկական դրամի օրն է
22/11/2024 18:34
Կիսվել

Հայկական փողը մեր թվարկությունից առաջ ու մեր օրերում. Նոյեմբերի 22-ը Հայկական դրամի օրն է

1991-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Ազգային արժույթի անվան մի քանի առաջարկներ կային` «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց` ՀՀ ազգային արժույթն անվանել «դրամ», արտադրյալ միավորը՝ «լումա»:

1993-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց խորհրդային ռուբլու փոխարեն սեփական ազգային արժույթի շրջանառության մեկնարկի մասին, թեև  հայկական դրամը հայտնվել է 1993-ից ավելի շուտ:

Փողի մասին առաջին հիշատակումը Հայաստանում եղել է Ք.ա. 3-րդ դարում, երբ ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստանում հայտնվեց առաջին մետաղադրամը: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները թվագրվում են Ք.ա. VI-V դարերի:

Հայկական առաջին սեփական դրամը թողարկվել են Երվանդյան հայ արքաները Ք.ա. 3-րդ դարի կեսից Ծոփքում:

Հայերեն գրությամբ առաջին դրամներն էլ կապված են Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակահատվածի հետ: Թեև նրանց գահակալության շրջանում դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե 2-րդ արքայի օրոք թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակմամբ:

20-րդ դարի 20-ականներին շրջանառության մեջ է դրվում «Հայկական ռուբլի» անվամբ արժույթը։ 1918-ի մայիսի 28-ին անկախահռչակ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերն, ապա 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում «Waterlow and Sons Ltd» ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:

Հայկական փողի երկար ու բարդ ճամփորդությունը թեև այժմ ամփոփում ենք հայկական դրամի 31-ամյա պատմությամբ, այնուամենայնիվ, ազգային արժույթը երկրի անկախության և ինքնիշխանության կարևորագույն ինստիտուտներից է, որը մենք բարեբախտաբար ունենք:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52