ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՒԺԻ ՄԵՋ Է 55 ԱՈՒԴԻՏՈՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման ընթացիկ տարում անցկացված թվով տասներեքերորդ քննության արդյունքները, ըստ որի քննությանը ներկայացած բոլոր 12 դիմորդներից երեքը որակավորվել են: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել նաեւ Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից անցկացված քննությունների արդյունքում որակավորված երկու աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Ընդհանուր առմամբ 2008 թվականի ընթացքում տրվել է 32 աուդիտորի որակավորման վկայական:
01.12.2008 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որակավորման վկայական ունի 55 աուդիտոր: