![Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող ՀԿ-ների ֆինանսավորումը](https://b24.am/pub/uploads/2016/05/donald_trump_474450313-1280x853.jpg)
Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող ՀԿ-ների ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ամերիկացի առաջնորդը համապատասխան հրամանագիր է ստորագրել հինգշաբթի օրը: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը նախկինում մի քանի միջոց է ձեռնարկել՝ դաշնային ծախսերի կրճատմանն ուղղված: Հունվարի վերջին դադարեցվել է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը: