Ֆինանսական

USD BUY - 395.50+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 406.00-3.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 75.09+0.58 WTI - 71.44+0.53
COMEX:  GOLD - 2908.70+0.78 SILVER - 32.45+0.81
COMEX:  PLATINUM - 1014.50+0.50
LME:  ALUMINIUM - 2628.00+0.34 COPPER - 9407.50+1.41
LME:  NICKEL - 15756.00-0.35 TIN - 31109.00+0.35
LME:  LEAD - 1993.00+0.20 ZINC - 2840.00+0.78
FOREX:  USD/JPY - 151.79+0.26 EUR/GBP - 1.0313-0.14
FOREX:  EUR/USD - 1.0313-0.14 GBP/USD - 1.2403-0.05
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44303.40-1.27 NASDAQ - 19523.40-1.36
STOCKS US: S&P 500 - 6025.99-0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 38801.17+0.04 TOPIX - 2733.01-0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 21521.98+1.84 SSEC - 3322.17+0.56
STOCKS EUR:  FTSE100 - 8700.53-0.31 CAC40 - 7973.03-0.43
STOCKS EUR:  DAX - 21787.00-0.53
10/02/2025  CBA:  USD - 396.41-0.35 GBP - 492.02-1.87
10/02/2025  CBA:  EURO - 409.45-2.35
10/02/2025  CBA:  GOLD - 36637.00+423.00 SILVER - 411.34+2.89
«Ապագան ապահով է» կարգախոսով «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն իր հերթական ներդրումն է անում կրթության ոլորտում
10/02/2025 22:10
Կիսվել

«Ապագան ապահով է» կարգախոսով «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն իր հերթական ներդրումն է անում կրթության ոլորտում

«Ապագան ապահով է» կարգախոսով «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն իր հերթական ներդրումն է անում կրթության ոլորտում՝ հաստատակամությամբ, որ կիրթ հասարակությամբ հնարավոր է ունենանալ ապահով ապագա:

Ապահովագրաշուկայի առաջատարներից «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը Վանաձորի պետական համալսարանի հետ համագործակցում է 2023-ից: Ստորագրված հուշագրի արդյունքները երկար չեն սպասեցրել. տարաբնույթ նախագծերից հետո ապահով ապայգայի իր տեսլականին հավատարիմ ՌԵԳՈ-ն ՎՊՀ-ում լսարան է վերանորոգել ու կահավորել:

«Սա շատ մեծ նվեր ու աջակցություն է ՎՊՀ-ին, քանի որ մեզ համար ստեղծում է ավելի բարենպաստ միջավայր, ավելի լավ կրթական պայմաններ: Բացի այդ հնարավորություն է տալիս շուկայի առաջատար ընկերություններից մեկի հետ շփվել, մեր արտադրական ու պրակտիկ գործունեության կազմակերպման շրջանակում աջակցություն ստանալ, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել և ուսանողների շրջանում, և պրոֆեսորադասախոսական կազմում», – ասում է ՎՊՀ Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պարոնյանը:

Համագործակցությունը շարունակելու ու ընդլայնելու պատրաստակամություն ունի նաև «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը:

««ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում ապահովագրական մշակույթի տարածմանն ու զարգացած ապահովագրաշուկայի ձևավորմանը: Այս լսարանը հնարավորություն կընձեռի, որ այստեղ ծնվեն նոր գիտելիքներ, առաջանան նոր գաղափարներ, և, ինչու ոչ, մեր մասնագետները հնարավորություն կունենան այստեղ կիսվել իրենց մասնագիտական փորձով ու ապահովագրական ոլորտի բոլոր նորությունները փոխանցել ուսանողներին», – «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի համար սա սովորական համագործակցություն չէ, այլ ներդրում, որի արդյունքը հետագայում զարգացնելու է մեր տնտեսությունը:

Սա ՌԵԳՈ-ի ու ՎՊՀ-ի համագործակցության գործնական արդյուքներից մեկն է միայն: Կողմերը վստահ են՝ առջևում առավել բովանդակային ու կարևոր աշխատանք է սպասվում:

10/02/2025
դրամ
Դոլար (USD)
396.41
-0.35
Եվրո (EUR)
409.45
-2.35
Ռուբլի (RUR)
4.09
-0.01
Լարի (GEL)
142.69
+0.78
36637.00
+423.00
Արծաթ
411.34
+2.89