Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Եվրոպական կենտրոնական բանկը կոչ է անում ներդնել թվային եվրո
28/02/2025 12:14
Կիսվել

Եվրոպական կենտրոնական բանկը կոչ է անում ներդնել թվային եվրո

ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը Եվրախորհրդարանում եվրոպական քաղաքականություն մշակողներին հայտնել է, որ տոկոսադրույքների կրճատումը սկսել է ազդել տնտեսության վրա և գնաճը նվազել է։ Սակայն զգուշացրել է, որ անորոշությունը պահպանվում է, հատկապես առևտրային բախումների և աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Ապա ընդգծել, որ անհրաժեշտ է զգուշավոր ու հիմնավորված մոտեցումներ ցուցաբերել, ու նաև շեշտել, որ Եվրոպայի ֆինանսական ինքնավարությունն ամրապնդելու համար թվային եվրոն արդեն իսկ անհրաժեշտություն է։ 

Եվրոգոտում գնաճը նախորդ տարվա 5,5 տոկոսից ընթացիկ տարվա հունվարին նվազել է մինչև 2,5 տոկոս: Գնաճը պայմանավորող ցուցանիշների մեծ մասը ցույց է տալիս, որ այն կայուն հիմունքներով մոտենում է թիրախային մակարդակին։ Չնայած արձանագրված առաջընթացին ԵԿԲ-ն կշարունակի ցուցաբերել զգուշավոր մոտեցում և  նախապես որևէ պարտավորություն չի ստանձնի տոկոսադրույքների բարձրացման հետ կապված։ Քանի որ համաշխարհային առևտրի խափանումները դեռ կարող են խախտել գնաճի վարքագիծը և այս արդյունքն արձանագրվել է, որովհետև  ԵԿԲ-ն 2024 թվականի հունիսին նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 125 բազիսային կետով` ավանդների տոկոսադրույքը հասցնելով 2,75%-ի։

ԵԿԲ-ի ղեկավարը հատկապես շեշտել է թվային եվրոյի խթանման հրատապ անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային թվային վճարային համակարգը կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը արտաքին մատակարարներից և կամրապնդի նրա ֆինանսական կայունությունը:

Փխրուն կայունություն համաշխարհային անորոշության ֆոնին

2024 թվականին եվրոգոտու տնտեսությունն գրեթե չի աճել. համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով աճել է ընդամենը 0,9%-ով: Աճի տեմպը հատկապես թուլացավ տարվա վերջին եռամսյակում։ Լճացավ արդյունաբերական արտադրությունը։ Իսկ սպառողական ծախսերի ծավալները շարունակեց փոքր մնալ` չնայած իրական եկամուտների աճին:

Արտադրական արդյունաբերությունը շարունակում է ճնշման տակ մնալ, բայց ծառայությունների ոլորտը դիմակայում է։ Իրական եկամուտների աճը և կայուն աշխատաշուկան կարելի է համարել սպառողների վստահության պոտենցիալ շարժիչ ուժեր և աշխատաշուկայի ճկունության ցուցիչներ։ Բայց, մյուս կողմից, տնային տնտեսությունները վարանում են ավելի շատ ծախսել, իսկ բիզնեսի ներդրումները մնում են աննշան:

Լագարդնի կարծիքով փոխառության ծախսերի նվազեցումն աստիճանաբար ավելի կբարելավեն վարկավորման պայմանները այն մատչելի կդարձնի բիզնեսի և տնային տնտեսությունների համար: Իսկ արտաքին պահանջարկի աճը կարող է որոշակի հանգստություն ապահովել, չնայած միջազգային առևտրի խոչընդոտները շարունակում են պոտենցիալ վտանգ ներկայացնել և ավելի անորոշ դարձնել եվրոգոտում գնաճի հեռանկարը։

Թվային եվրոն կարևորությունը Եվրոպայի ինքնույնության համար

Բացի դրամավարկային քաղաքականության կարևորությունից, Լագարդն ընդգծել է Եվրոպայի ֆինանսական անկախության ամրապնդման կարևորությունը, մասնավորապես թվային վճարումների ոլորտում։ Ըստ նրա Եվրոպան մնում է չափազանց կախված օտարերկրյա մատակարարներից, խոցելի դարձնելով տարածաշրջանն արտաքին տնտեսական և աշխարհաքաղաքական փոփոխություններից։

Inecomobile

«Վճարումները եվրոպական տնտեսության հիմքն են, և Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ չափազանց կախված լինել արտաքին մատակարարներից», – նշում է Քրիստին Լագարդը: ԵԿԲ-ն առաջ է տանում թվային եվրո ստեղծելու ծրագրերը, որը կփոխլրացնի ֆիզիկական կանխիկ գումարին ու Եվրոպայի համար կապահովի դիմակայուն և ինքնիշխան վճարային համակարգով: Իսկ կապիտալի շուկաների ինտեգրացիայի գործընթացում ֆինանսական խոչընդոտների վերացումը կարող է օգնել ներդրումների ներգրավմանը, խթանել տեխնոլոգիական առաջընթացը և աջակցել տնտեսական աճին:

Այսպիսով, վերլուծությունները ցույց են տալիս, որ ճիշտ մոտեցման դեպքում Եվրոպան կարող է մոբիլիզացնել իր հսկայական խնայողությունները՝ ֆինանսավորելու սեփական նորարարությունն ու տեխնոլոգիական առաջընթացը։

ԵԿԲ-ն հորդորում է զուր հույսեր չփայփայել առաջիկայում տոկոսադրույքների կրճատման հարցում

Նրանց, ովքեր մոտ ապագայում ակնկալում են տոկոսադրույքների նվազման հստակ ցուցումներ, Լագարդը կոչ է անում համբերատարություն ու ճկունություն ցուցաբերել, քանի որ դրամավարկային քաղաքականությանն առնչվող համապատասխան որոշումները կլինեն համակողմանի ուսումնասիրված և հիմնավորված։ Նաև նշում, որ նախքան հետագա քայլեր ձեռնարկելը, մանրակրկիտ գնահատվելու են անընդհատ փոփոխվող տնտեսական պայմանները, գնաճը և այլն: ԵԿԲ-ն շարունակում է կենտրոնացած մնալ ռիսկերի և անորոշության կառավարման վրա և մշտապես կատարելագործում իր տնտեսական մոդելները՝ արագ փոփոխվող աշխարհում ավելի ճիշտ կողմնորոշվելու համար:

Այսպիսով, Եվրամիության գլխավոր էմիսյոների Եվրոպայի ֆինանսական ինքնավարությունն ապահովելու և տնտեսական խնդիրների լուծման գործում անհրաժեշտ է Եվրոպական միասնության հստակ դիրքորոշումը և համագործակցության պատրաստակամությունը։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98