
ԿԲ-ՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր (ժամը 9:00-ից 18:00-ն) զանգահարել Կենտրոնական բանկում գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ +(374 10) 592 697:
Հիշեցնենք, որ կառավարությունը ներկայացրել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցման իր ծրագիրը, որը ներառում է 7 քայլ:
Նախատեսվում է, որ յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում. վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով, ինչպես նաև գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։