
Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը սահմանել է 42.5%
Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքն իջեցրել է 250 բազիսային կետով՝ 45%-ից մինչև 42.5%։ Այս մասին ասված է կարգավորող մարմնի՝ դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ։
Կոմիտեն եզրակացրել է, որ այս տարվա առաջին եռամսյակում գնաճի նվազման «բարենպաստ հեռանկար» կա։
«Չնայած գնաճային ակնկալիքները և գների դինամիկան բարելավման միտում են ցուցաբերում, սակայն դրանք շարունակում են մնալ որպես ռիսկի գործոն ինֆլյացիոն գործընթացի առումով»:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ հիմնական տոկոսադրույքը բարձրացրեց 8.5%-ից մինչև 15%, որից հետո մինչ անցյալ տարվա մարտ այն պարբերաբար վերանայեց դեպի վեր։ Դրանից հետո կարգավորիչը ութ ամիս անընդմեջ տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 50%: 2024 թվականի դեկտեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը նվազեցրեց հիմնական տոկոսադրույքը մինչև 47.5% և շարունակում է նվազեցնել այն։