
Շվեդիան Համաշխարհային բանկի միջոցով ևս 10 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային
Շվեդիայի կառավարությունը որոշել է Համաշխարհային բանկի միջոցով Կիևին լրացուցիչ 100 միլիոն կրոն (գրեթե 10 միլիոն դոլար) հատկացնել։ Միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը և ենթակառուցվածքներում ապագա ներդրումներին:
Ինչպես պարզաբանել է արտաքին առևտրի և միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուսան, միջոցները կարող են ուղղվել, մասնավորապես, երկաթուղային համակարգի վերականգնմանը, «որն աներևակայելի կարևոր է Ուկրաինայի տնտեսության համար»: Շվեդ պաշտոնյան նշել է, որ Շվեդիայի աջակցությունն Ուկրաինային աճում է և կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
Վերջին երեք տարվա ընթացքում Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 73 միլիարդ կրոն (գրեթե 7.3 միլիարդ դոլար) մարդասիրական և ռազմական աջակցության համար։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ուկրաինայի վերականգնման կարիքները գնահատվում են ավելի քան 524 միլիարդ դոլար: