Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.50-0.50
EUR BUY - 420.00+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 73.63-0.51 WTI - 69.04-1.23
COMEX:  GOLD - 3118.00+1.02 SILVER - 34.82-1.39
COMEX:  PLATINUM - 998.90-0.65
LME:  ALUMINIUM - 2547.50-0.59 COPPER - 9794.50-0.53
LME:  NICKEL - 16380.00+0.82 TIN - 36220.00+2.69
LME:  LEAD - 2025.50-0.76 ZINC - 2857.00-1.47
FOREX:  USD/JPY - 149.81-0.66 EUR/GBP - 1.0827+0.36
FOREX:  EUR/USD - 1.0827+0.36 GBP/USD - 1.2938-0.02
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41583.90-1.69 NASDAQ - 17322.99-2.70
STOCKS US: S&P 500 - 5580.94-1.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 37120.33-1.80 TOPIX - 2757.25-2.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23426.60-0.65 SSEC - 3351.31-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8658.85-0.08 CAC40 - 7916.08-0.93
STOCKS EUR:  DAX - 22461.52-0.96
28/03/2025  CBA:  USD - 391.59-0.22 GBP - 506.56-0.05
28/03/2025  CBA:  EURO - 421.70-0.71
28/03/2025  CBA:  GOLD - 38482.00+524.00 SILVER - 429.44+4.17
Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից
27/03/2025 15:40
Կիսվել

Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։ Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախս կատարելիս, պարտադիր ծառայություն մատուցողից պահանջել  հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս) և վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով։

Կրթական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 100 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում ուսման վճար կատարելու կամ երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի, սպորտի դպրոցներից և կենտրոններից օգտվելու, ինչպես նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտա­դպրո­ցական ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերից օգտվելու դեպքերում։ Կրթական ծրագրի երաշխավորված լինելը կարելի է պարզել՝ այցելելով ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 000 դրամի չափով:

Առողջապահական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 50 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու կամ ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար վճարելու դեպքերում։ Հիշեցնենք, որ սոցիա­լա­կան փաթեթի շահառուներն, առող­ջու­թյան ապահովագրա­կան փաթեթի ձեռքբերման դեպքում, անձամբ չեն կարող օգտվել սոցիա­լա­կան ծախսի փոխհատուցումից։

Հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու դեպքում, քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա համար վճարված եկամտային հարկի և իրենց վերադարձված գումարների միջև առկա է դրական տարբերություն:

Միաժամանակ, կրթական և առողջապահական գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի հանրագումարը չի կարող գերազանցել տարեկան 100 000 դրամը։

Սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացնել դիմում։

28/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.59
-0.22
Եվրո (EUR)
421.70
-0.71
Ռուբլի (RUR)
4.67
-0.02
Լարի (GEL)
141.37
+0.05
38482.00
+524.00
Արծաթ
429.44
+4.17