Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
07/06/2013 11:16
Կիսվել

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստան են հոսել 436,9 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով արտերկրից փոխանցված դրամական միջոցներն աճել են ավելի քան 12,5%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին աճել են Ռուսաստանից,  Ուկրաինայից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Թուրքիայից Հայաստան փոխանցված տրանսֆերտները: Միևնույն ժամանակ, կրճատվել են ԱՄՆ-ից և Իսպանիայից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները: Արդյունքում, այս 10 երկիրն ապահովել է Հայաստան փոխանցված տրանսֆերտների 93%-ը:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: Հունվար-ապրիլին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 356,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմել է հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

ԱՄՆ-ից ստացվել են 24,1 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  6,9 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 5,2 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 4,2 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 4,1 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 2,6 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  1,7 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝  624 հազար ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  548 հազար ԱՄՆ դոլար:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72