Ֆինանսական

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-փետրվար
10/04/2025 11:13
Կիսվել

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321,565.5 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․3% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 5.8%-ով և կազմել 70,640.4 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 8%-ով և կազմել 57,323.3 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 22.3%-ով և կազմել 29,483.5 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 327.9%-ով և կազմել 14,068.5 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 14.6%-ով և կազմել 679.9 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 56․9%-ով և կազմել 272.1 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 11.8%-ով և կազմել 16,276.1 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 2.9%-ով և կազմել 3,999.7 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 18.0%-ով և կազմել 22,124.6 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 21%-ով և կազմել 106,697.4 մլն ՀՀ դրամ։

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03