Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
13/04/2025 11:39
Կիսվել

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

2025 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են Հայաստանում նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների առաջատար ընկերություններից մեկի՝ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (The Crowdfunding Formula, TCF) պարտատոմսերը։ Ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, որն իրականացնում է արժեթղթերի թողարկում։

Պարտատոմսերի թողարկմամբ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները, այլև առաջարկել նոր հնարավորություններ տեղական ներդրողներին։

Ընդհանուր 400 մլն ՀՀ դրամ ծավալով «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ը պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում։ Ցուցակված 4000 պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.75%, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Ապրիլի 8-ին «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ է շնորհվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի հունվարի 7-ից փետրվարի 24-ը ընկած ժամանակահատվածում՝ Դայմենշն ներդրումային ընկերության միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ընդգծել է.

«Տեխնոլոգիական ոլորտի ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարևոր ուղերձ է շուկայի բոլոր մասնակիցների համար կապիտալի շուկան բաց է բոլոր ոլորտների բիզնեսների համար։ Սա հիանալի օրինակ է, որ ցանկացած ընկերություն կարող է դիտարկել պարտատոմսային գործիքները՝ բիզնեսի զարգացման և նոր շուկաներ դուրս գալու նպատակով»։

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն և համահիմնադիր Նարեկ Վարդանյանը նշել է

«Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Սա մեր ընկերության զարգացման պատմության մեջ կարևոր քայլ է, որը խորհրդանշում է ոչ միայն մեր կայուն աճն ու ընդլայնման ռազմավարությունը, այլև մեր հավատը Հայաստանի ֆինանսական համակարգի հնարավորությունների և ապագայի նկատմամբ։

Մենք պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեցինք նախատեսված ժամկետից շատ ավելի շուտ, սակայն պահանջարկը մեծ էր և պոտենցիալ ներդրողներ եղան, որ չհասցրեցին ձեռք բերել դրանք։ Ցուցակումը նրանց կընձեռի նման հնարավորություն։

Ուրախ ենք նաև, որ ստեղծել ենք նախադեպ այն ընկերությունների համար, որոնք համադրում են նորարարությունը, գլոբալ մտածելակերպը և տեղական շուկայի հանդեպ հավատը։ Սա ուղերձ է ողջ էկոհամակարգին»։

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման, մարքեթինգային ռազմավարությունների մշակման և գովազդային արշավների իրականացման ոլորտում։ 2023 թվականից հանդիսանում է Crowdfunding Formula, Inc. ամերիկյան ընկերության դուստր կազմակերպությունը՝ տրամադրելով ծրագրային և օպերացիոն աջակցություն։ Ընկերությունն ունի գրասենյակներ Երևանում, Նյուարքում և Չինաստանի Շենժեն քաղաքում։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

TCF-ը բազմակոմպոնենտ էկո համակարգ է, որի The Crowdfunding Formula գործակալությունը աշխարհի առաջատար եռյակում է։ TCF-ն օգնում է ստեղծարարներին գնահատել գաղափարի  կենսունակությունը և հաջողությամբ իրականացնել արշավներ քրաուդֆանդիգային ու e-commerce հարթակներում, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում ստեղծարարներին կրթվելու ու համագործակցելու։ Իսկ նորարարություններով հետաքրքրված միլիոնավոր մարդկանց համար հնարավոր է դարձնում տեղեկանալ պրոդուկտների մասին աշխարհի ամենավերջին նորություններին և դրանք լավագույն պայմաններով ձեռբ բերել։  TCF-ն  այն եզակի ընկերություններից է, ում հաջողվել է կյանքի կոչել 1000-ից ավելի նորարարական գաղափար՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միլիոն դոլարից ավել գումար։

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59