Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
AMX. 2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
07/05/2025 11:33
Կիսվել

AMX. 2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալները։

Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով շուրջ 8 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 727 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։

Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է մոտ 153 մլն ՀՀ դրամի առևտուր՝ 156 գործարքով։ Չնայած նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրի ծավալը նվազել է 60%-ով, շուկայի կապիտալիզացիան աճել է 39%-ով՝ կազմելով ավելի քան 462 մլրդ ՀՀ դրամ։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Ապրիլին կնքվել է 47 ռեպո գործարք։

Նշենք նաև, որ ապրիլ ամսից Բորսայի կայքում հասանելի են դարձել նաև Զամբյուղային ռեպո գործարքների տվյալները։ Այս հարթակի գործարքների ընդհանուր ծավալը ապրիլ ամսին կազմել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ։

Ապրիլին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ շուրջ 392 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 389–394 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 392.16 դրամ։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91