
Ռուսաստանի Բանկը՝ ֆինանսական շուկայի աճի տեմպերի մասին. Դրանք դեռևս բավարար չեն կապիտալիզացիան բազմապատկելու համար
Ներկայումս ՌԴ ֆինանսական շուկայի աճի տեմպերը դեռ բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այն նպատակը, որը սահմանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մինչև 2030 թվականը բազմապատկել ֆոնդային շուկայի կապիտալիզացիան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «Ռուսական ֆոնդային շուկա – 2025» կոնֆերանսի ժամանակ:
«Եթե անգամ այս տեմպերով շարունակենք զարգանալ, ապա, իհարկե, չենք հասնի մեր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ մասնավորապես շուկայի բազմակի ընդլայնման և կապիտալիզացիայի ավելացման հարցում։ Նախագահի կողմից դրված խնդիրն է՝ արագացնել աճի այս տեմպերը», — նշել է Նաբիուլինան։
Նա ընդգծել է, որ սա անհրաժեշտություն է ռուսական տնտեսության, այդ թվում այն ընկերությունների համար, որոնք կարող են մեծ միջոցներ ներգրավել կապիտալ ֆոնդային շուկայի միջոցով։