ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 28 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 29 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը կրճատել են դրամով և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել էր 35.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված վարկերի ծավալը՝ 67.7 մլն ԱՄՆ դոլար: