
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 32 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 45 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.4 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերն ավելացրել են դրամով և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 27.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29 մլն ԱՄՆ դոլար: