
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 22/08/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 22-ին, բորսայում կայացել է 4350000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.30 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 13 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 26400000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 9.11%, փակմանը` 9.10%, առավելագույնը` 9.11%, նվազագույնը` 9.10%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 9.1095%: