Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԵՄ-ն մոտենում է թվային եվրոյի գործարկմանը
19/09/2025 20:04
Կիսվել

ԵՄ-ն մոտենում է թվային եվրոյի գործարկմանը

ԵՄ-ն վճռական քայլեր է ձեռնարկում ֆինանսական անկախության հաստատման ուղղությամբ՝ թվային եվրոյի գործարկմամբ։ ԵՄ ֆինանսների նախարարությունում հաստատել են ճանապարհային քարտեզ, որը կարող է պաշտոնական մեկնարկ տալ ԵԿԲ կողմից ապահովված թվային արժույթին։ Ծրագրի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունն ամերիկյան վճարային միջոցներից, ինչպիսիք են Visa-ն, Mastercard-ը և PayPal-ը։

ԵՄ-ն թվային արժույթը դիտում է որպես կարևոր գործիք՝ ամրապնդելու իր ռազմավարական ինքնավարությունը էներգետիկայի, պաշտպանության և ֆինանսների ոլորտներում։

Նախատեսվում է, որ թվային եվրոն իրենից կներկայացնի ԵԿԲ-ի միջոցներով ապահովված էլեկտրոնային դրամապանակ, որը կգործի կանխիկ և բանկային գործարքներին զուգահեռ։ Հիմնական նպատակը եվրոյի դերի պահպանումն է, տվյալների պաշտպանությունը, մանրածախ առևտրի ոլորտում նորարարությունների խթանումը և օտար թվային արժույթների տարածման սահմանափակումը։

Չնայած լայն քաղաքական աջակցությանը՝ նախագիծը դեռ պետք է ստանա Եվրոպական խորհրդարանի հավանությունը։ Հիմնական մտահոգությունները կապված են բանկային ոլորտի վրա ազդեցության, ծախսերի, գաղտնիության ապահովման և ֆինանսական կայունության հետ։ ԵԿԲ-ի գնահատմամբ՝ նախագծի ընդունման դեպքում, թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի մինչև 3 տարի։

Ֆինանսական համակարգի հավասարակշռությունը պահպանելու նպատակով ԵՄ-ն նախատեսում է սահմանափակումներ՝ յուրաքանչյուր քաղաքացու կողմից պահվող թվային եվրոյի քանակի վրա։ Բացի այդ, ԵՄ ֆինանսների նախարարներն անմիջական ազդեցություն կունենան արժույթի թողարկման գործընթացի վրա։

Թվային եվրոն ԵՄ-ի անկախ եվրոպական վճարային համակարգ ստեղծելու լայնածավալ ռազմավարության մասն է։ Առցանց առևտրի աճի պայմաններում Բրյուսելը ձգտում է ապահովել քաղաքացիներին և բիզնեսին վստահելի, համաեվրոպական թվային վճարային այլընտրանք, որը չի լինի կախված ԱՄՆ-ի վճարային հարթակներից։

Նախագծի հաջողման դեպքում թվային եվրոն կարող է դառնալ Եվրոպայի ֆինանսական ապագայի առանցքային բաղադրիչը՝ վերաձևելով վճարումների համակարգը և ամրապնդելով ԵՄ-ի դիրքերը գլոբալ թվային տնտեսության աշխարհում։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08