Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2026-ի պետական բյուջեն
12/12/2025 18:46
Կիսվել

Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2026-ի պետական բյուջեն

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի կողմից ներկայացված 2026-ի պետական բյուջեի վերջնական նախագիծը․ բյուջեն կազմել է 30 մլրդ 760 մլն լարի։

2026-ի պետական բյուջեի մուտքերն աճելու են 2025-ի ցուցանիշների համեմատ և կազմելու են մոտ 30.8 մլրդ լարի։ Ներդրված հարկային մուտքերը կաճեն 1.5 մլրդ լարիով և կհասնեն մոտ 24.9 մլրդ լարիի։

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հատկացումներն ավելացվել են մոտ 48 մլն լարիով և ընդհանուր առմամբ գերազանցում են 9 մլրդ 668 մլն լարին։

Հաջորդ տարի մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը սահմանվելու է 370 լարի, իսկ 70 և ավելի տարիք ունեցողներին՝ 495 լարի։ Բարձրադիր բնակավայրերում նշված կատեգորիաների կենսաթոշակները համապատասխանաբար կլինեն 444 և 594 լարի։

Նախարարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ սոցիալական պաշտպանության ծրագրերի համար նախատեսված է ավելի քան 6 մլրդ 930 մլն լարի։

Մանկական խնամքի և սոցիալական վերականգնման ծրագրի ֆինանսավորումը լրացուցիչ ավելացվում է ավելի քան 12 մլն լարիով, և ծրագրի բյուջեն գերազանցում է 124 մլն լարին։ 2025 թ.-ի համեմատ ֆինանսավորումը աճել է 29 մլն 500 հազար լարիով։

Բնակչության առողջապահական ծրագրերի ֆինանսավորումն ավելացվում է ավելի քան 183 մլն լարիով՝ սահմանվելով 2 մլրդ 220 մլն լարի։ 2025-ի բյուջեի համեմատ աճը կազմել է ավելի քան 360 մլն լարի։

Նա նաև նշել է, որ նախորդ նախագծի համեմատ ծրագրերը համալրվել են:

Նախատեսվում է նաև առաջնային առողջապահության անձնակազմի աշխատավարձերի բարձրացում։

Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության բյուջեն 2026-ի նախագծի վերջնական տարբերակում աճել է գրեթե 90 մլն լարիով և գերազանցում է 2 մլրդ 700 մլն լարին։

Խուցիշվիլին հայտնել է, որ 2026-ին ենթակառուցվածքների ֆինանսավորումը կաճի 17 մլն լարիով՝ հասնելով 3 մլրդ 113 մլն լարիի։

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բյուջեն 2026-ին կազմում է 808 մլն լարի։

Տնտեսության և կայուն զարգացման նախարարությանը 2026-ին նախատեսվում է ավելի քան 928 մլն լարի։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52