ԱՄՆ-ում ԱԲ ստարտափները ներգրավել են 150 մլրդ դոլար՝ 2026 թվականին ոլորտում հնարավոր ճգնաժամից մտահոգվելով
ԱՄՆ-ում արհեստական բանականությամբ զբաղվող ստարտափները 2025 թվականին ներգրավել են ռեկորդային՝ 150 մլրդ ԱՄՆ դոլար՝ նորագույն տեխնոլոգիաների շուրջ ձևավորված հետաքրքրության հնարավոր անկման վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը։
Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2021 թվականին, երբ ԱՄՆ-ի խոշորագույն մասնավոր ընկերություններում ներդրվել էր 92 մլրդ դոլար։ Ըստ պարբերականի տվյալների՝ այս ֆինանսական ներհոսքերը կարող են թույլ տալ Սիլիկոնյան հովտի ամենահեռանկարային ստարտափներին պաշտպանվել 2026 թվականին ոլորտում հնարավոր փլուզման դեպքում։
Ինչպես նշում են վենչուրային կապիտալիստներն ու փորձագետները, այդ միջոցները կօգնեն ապահովագրել ստարտափներին ներդրումների հոսքի կրճատումից՝ պայմանավորված շուկաների աճող անհանգստությամբ՝ ԱԲ ենթակառուցվածքների վրա մեծ ծախսերի կապակցությամբ։
FT-ի փոխանցմամբ՝ որոշ ներդրողներ նշել են, որ խորհուրդ են տվել ստարտափներին ձևավորել ֆինանսական պահուստներ, քանի դեռ պահպանվում է բարձր էնտուզիազմը ԱԲ-ի՝ տնտեսությունը վերափոխելու ներուժի շուրջ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

