Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Չինական բաժնետոմսերը գրանցել են ամենամեծ աճը 2017 թվականից ի վեր
30/12/2025 21:12
Կիսվել

Չինական բաժնետոմսերը գրանցել են ամենամեծ աճը 2017 թվականից ի վեր

Չինաստանի ֆոնդային շուկան գրանցել է իր ամենամեծ ցուցանիշը 2017 թվականից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը: 2025 թվականի սկզբից ի վեր MSCI China ինդեքսը աճել է մոտ 28%-ով: Դեկտեմբերի 30-ին այն կազմել է 8,549.55 միավոր (0.75%-ով բարձր): Համեմատության համար, ԱՄՆ ինդեքսը դեկտեմբերի 29-ին փակվել է 6,905.74 միավորով (0.4%-ով անկում):

Շուկայում ձևավորվել է այսպես կոչված «ցուլային» միտում՝ ավելի քան 20% աճով, որը սկիզբ է առել տեխնոլոգիական հատվածից և աստիճանաբար տարածվել է այլ ոլորտների վրա՝ ոսկու արդյունահանման, դեղագործական ընկերությունների և մի շարք այլ էմիտենտների շրջանում։ Աճին նպաստել են ինչպես գլոբալ գործոնները՝ արհեստական բանականության արագ զարգացումն ու հումքային շուկաներում աճող հետաքրքրությունը, այնպես էլ Չինաստանին բնորոշ միտումները, ներառյալ նորարարությունները և խաղային արդյունաբերության ակտիվացումը։

Շինարարական և կոմունալ ընկերությունները ամենավատ ցուցանիշներն ունեին, ինչը վառ հիշեցում է Չինաստանի անշարժ գույքի խոր արմատներ ունեցող խնդիրների և դեֆլյացիոն ճնշումների մասին, հաղորդում է Bloomberg-ը։

Ենթաինդեքսների շարքում առաջատարը MSCI China Materials Index-ն է, որը ներառում է հանքարդյունաբերական ընկերությունները: Այն 2025 թվականի սկզբից ի վեր աճել է մոտ 108%-ով՝ նշելով իր լավագույն տարեկան ցուցանիշը 2003 թվականից ի վեր: Առողջապահության ենթաինդեքսը աճել է մոտ 50%-ով: Այն դուրս է եկել չորս տարվա անկումից՝ չինական դեղագործական ընկերությունների և համաշխարհային դեղագործական արտադրողների միջև լիցենզավորման համաձայնագրերի ֆոնին: Օրինակ՝ չինական 3SBio-ն պայմանագիր է կնքել Pfizer-ի հետ՝ փորձարարական ուռուցքաբանական դեղամիջոց մշակելու համար. նրա բաժնետոմսերը մեկ տարվա ընթացքում աճել են 300%-ով:

MSCI China Communication Services ենթաինդեքսը աճել է ավելի քան 40%-ով՝ իր լավագույն ցուցանիշն է 2007 թվականից ի վեր: Դժվարին աշխատաշուկան և եկամտի թույլ աճը շատ չինացիների ստիպել են ավելի քիչ ծախսել ճանապարհորդությունների վրա և նախընտրել տանը հանգստի գործունեությունը: Կոմունալ ծառայությունների ենթաինդեքսը տարվա սկզբից ի վեր մնացել է գրեթե անփոփոխ, մինչդեռ անշարժ գույքի ենթաինդեքսը ցույց է տվել ընդամենը 1.4% չնչին աճ:

2026 թվականին արհեստական բանականության թեման կարող է աջակցել ֆոնդային շուկայի առանձին հատվածների աճին, սակայն լայնամասշտաբ ռալիի համար առավել հավանական կատալիզատոր կարող է դառնալ խթանիչ միջոցառումների նոր հայտարարումը, կարծում է Janus Henderson-ի պորտֆելային կառավարիչ Օլիվեր Բլեքբորնը։ Նրա կարծիքով՝ առավել արդյունավետ կլինեն բնակարանային շուկայում առկա խնդիրների լուծման կամ սպառողական ծախսերի խթանման ծրագրերը։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58