Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Ineco Group-ը ձեռք է բերում Dimension ներդրումային ընկերության 65 տոկոս բաժնեմասը
30/01/2026 14:50
Կիսվել

Ineco Group-ը ձեռք է բերում Dimension ներդրումային ընկերության 65 տոկոս բաժնեմասը

Ineco Group-ը հայտարարում է Dimension ներդրումային ընկերության 65 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։ Օրերս Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը և Dimension-ի հիմնադիր-բաժնետեր Դավիթ Հակոբյանը ստորագրել են համաձայնագիր:  Գործարքը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը:

Բաժնետոմսերի ձեռքբերմամբ Ineco Group-ը նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել իր ներկայությունն ու դիրքերը ներդրումային ծառայությունների շուկայում, ինչպես նաև շարունակաբար զարգացնել խմբի ֆինանսական և տեխնոլոգիական ենթակառուցվածքները՝ ներառյալ մասնագիտացված լուծումներ արժեթղթերի գործարքների, ներդրումային խորհրդատվության, ակտիվների կառավարման, ինչպես նաև հետազոտության և վերլուծության ոլորտներում։

«Այս համագործակցությունը Ineco Group-ի աճի և երկարաժամկետ զարգացման հերթական կարևոր քայլն է։ Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ներդրումային ծառայությունների պահանջարկի զգալի աճ։ Այս նախաձեռնությամբ նպատակ ունենք առավել ամրապնդել մեր դիրքերը ոլորտում։ Ուրախ ենք Dimension թիմին ընդունել մեր ընկերությունների խումբ և շնորհակալություն ենք հայտնում հիմնադիր Դավիթ Հակոբյանին մեր հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Մենք տեսնում ենք համադրելիության մեծ ներուժ խմբի բոլոր ընկերությունների միջև և վստահ ենք, որ միասին շուկային կառաջարկենք նորարարական և բարձրորակ ներդրումային ծառայություններ ու պրոդուկտներ», – նշել է Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը։

«Այս գործընկերությունը բացում է նոր փուլ մեր ընկերության զարգացման համար։ Ineco Group-ի հաճախորդների լայն բազան, ֆինանսական և տեխնոլոգիական հնարավորությունները, միջազգային փորձը և պրոֆեսիոնալ թիմը մեզ թույլ կտան ընդլայնել ծառայությունները, զարգացնել տեխնոլոգիական հիմքը և ստեղծել հավելյալ արժեք մեր հաճախորդների և գործընկերների համար»,-նշել է Dimension-ի հիմնադիր-բաժնետեր Դավիթ Հակոբյանը։

Dimension ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ՝ կապված արժեթղթերի գործարքների, խորհրդատվության, հետազոտության և վերլուծության հետ։ Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 28-ին։ Dimension ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է և հանդես է գալիս որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատոր։ Այն նաև հայկական շուկայում կորպորատիվ պարտատոմսերի առաջատար բաշխողներից մեկն է։

Ineco Group ՓԲԸ-ն Հայաստանում գործող ֆինանսական ծառայությունների խումբ է։ Խմբի կազմում ընդգրկված են երկրի խոշորագույն բանկերից մեկը՝ Ինեկոբանկը, Dimension ներդրումային ընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկը՝ Highway-ը։ Ineco Group-ը ներկայացված է նաև Եվրոպական միությունում՝ Բուլղարիայում գործող Ineco Finance վարկային կազմակերպության միջոցով։ 2025 թվականի վերջի դրությամբ խմբի կառավարման ներքո գտնվող ընդհանուր ակտիվները կազմել են մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6