Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Միավորելով շուկաները․ AMX-ի նախաձեռնությամբ՝ «Tabadul Hub»-ը Աբու Դաբիում հյուրընկալեց «Բացահայտելով ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով ֆորումը
05/02/2026 14:57
Կիսվել

Միավորելով շուկաները․ AMX-ի նախաձեռնությամբ՝ «Tabadul Hub»-ը Աբու Դաբիում հյուրընկալեց «Բացահայտելով ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով ֆորումը

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX)՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին թվային բորսայական ցանցի՝ «Tabadul Hub»-ի հյուրընկալությամբ կազմակերպեց «Բացահայտելով ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով ներդրումային ֆորումը։

Միջոցառումը, որը կայացավ Աբու Դաբիի բորսայում (ADX), կարևոր փուլ դարձավ AMX-ի շարունակվող ջանքերում՝ Հայաստանի կապիտալի շուկան տարածաշրջանային և միջազգային ներդրումային էկոհամակարգի հետ ինտեգրելու գործում։

Ֆորումը ծառայեց որպես բացառիկ հարթակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) և Մերձավոր Արևելքի ինստիտուցիոնալ ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը։ Պատվիրակությունը շեշտադրել էր «Tabadul Hub»-ի միջոցով երկու շուկաների միջև ստեղծված այն «կամուրջը», որը հնարավորություն է տալու իրականացնել անխափան առևտուր ֆինանսական գործիքների լայն շրջանակով, այդ թվում՝ պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկաներում։

Ֆորումի ընթացքում ելույթներով և փորձագիտական շնորհանդեսներով հանդես եկան Հայաստանի ֆինանսական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ պրն․ Արմեն Նուրբեկյանը խոսեց Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին՝ ներկայացնելով շուկայի խորության և աճի խթանների խորը վերլուծությունը:

Մասնակիցների թվում էին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, հայաստանյան բրոքերային ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «ԻՆՔՈՐ» ՓԲԸ-ն, «Կուբ Ինվեստ» ՓԲԸ-ն և «Վիլկո» ՍՊԸ-ն, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄԷ գործարար և ֆինանսական ոլորտի ընկերություններից։

Ֆորումի ընթացքում քննարկվեցին ներդրումային հնարավորությունների ավելացման, նոր բրոքերային կապերի և տարածաշրջանային իրացվելիության զարգացման վերաբերյալ հարցեր:

2025 թվականի մայիսի 30-ին «Tabadul Hub»-ին Հայաստան ֆոնդային բորսայի  պաշտոնական անդամակցությունից հետո, այս միջոցառումը կենտրոնացած էր տեխնիկական հասանելիությունը կապիտալի ակտիվ հոսքի վերածելու վրա: Բանախոսները նշեցին, որ թեև միջսահմանային առևտուրը վերջնական օգտատիրոջ համար կարող է թվալ ընդամենը «մեկ հպում», այն Հայաստանի ֆոնդային բորսայի և Աբու Դաբիի բորսայի (ADX) միջև իրականացված երկարատև աշխատանքների, համապատասխանեցման և գործառնական համակարգման արդյունք է:

AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց. «ADX-ի և «Tabadul Hub»-ի հետ մեր գործընկերությունն ավելին է, քան պարզապես տեխնիկական կապ. այն ռազմավարական կամուրջ է, որը միավորում է շուկաները, տարածաշրջանները և ներդրողներին: Մենք այստեղ ենք հավաքվել շուկայի մասնակիցների հետ՝ օգտագործելու այս համագործակցությունը՝ կայուն և մրցունակ ներդրումային էկոհամակարգ կառուցելու համար: Բարդ կարգավորող և գործառնական մարտահրավերները վերածելով անխափան էկոհամակարգի՝ մենք դուրս ենք գալիս մեկուսացված համակարգերի շրջանակից՝ ստեղծելով երկարաժամկետ աճի շարժիչ: Հայաստանի կառավարության անվերապահ աջակցությամբ մենք հանձնառու ենք Հայաստանը դիրքավորել որպես հուսալի, բաց և միջազգայնորեն կապակցված ուղղություն համաշխարհային կապիտալի համար»:

ADX խմբի գլխավոր տնօրեն Աբդուլլա Սալեմ Ալնուայիմին հավելեց․ « Tabadul հարթակը ADX-ի հանձնառության շարունակությունն է՝ խթանելու կապիտալի շուկաների ինտեգրումն ու տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ֆինանսական համագործակցության ամրապնդումը։ AMX‑ը միացել է Tabadul-ին մոտ ութ ամիս առաջ, և մենք նկատում ենք մեծ հետաքրքրություն նրանց շուկայի նկատմամբ։ Միավորելով շուկաներն ու ներդրողներին՝ մենք արտասահմանյան ներդրումները դարձնում ենք ավելի հասանելի և նշանակալի ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար»։

Միջոցառումը շարունակվեց մի շարք գործնական հանդիպումներով, որոնց նպատակն էր հաստատել երկարաժամկետ գործընկերություն հայաստանյան ֆինանսական հաստատությունների և ԱՄԷ-ում գործող ինստիտուցիոնալ ներդրողների միջև՝ Հայաստանը դիրքավորելով որպես միջազգային կապիտալի համար ավելի գրավիչ և թափանցիկ ուղղություն:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52