Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 67.58-0.22 WTI - 62.76-0.21
COMEX:  GOLD - 4990.00-0.64 SILVER - 75.35-3.21
COMEX:  PLATINUM - 2045.60-1.52
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.34+0.43 EUR/GBP - 1.1862-0.03
FOREX:  EUR/USD - 1.1862-0.03 GBP/USD - 1.3642-0.04
STOCKS RUS:  RTSI - 1132.99+0.38
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.10 NASDAQ - 22546.67-0.22
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 56806.41-0.24 TOPIX - 3787.38-0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.52 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10446.35+0.42 CAC40 - 8311.74-0.35
STOCKS EUR:  DAX - 24914.88+0.25
16/02/2026  CBA:  USD - 377.67+0.73 GBP - 515.52+2.24
16/02/2026  CBA:  EURO - 448.14+1.24
16/02/2026  CBA:  GOLD - 60651-466 SILVER - 939.21-72.89
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
16/02/2026 16:42
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան և Ռուս-հայկական համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ձևավորել գիտելիքի, փորձի և հնարավորությունների նոր կամուրջներ Հայաստանի կապիտալի շուկայի և ակադեմիական միջավայրի միջև։

Համագործակցության առանցքում կապիտալի շուկաների վերաբերյալ կրթական ծրագրերի իրականացումն է, ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնագիտական ներուժի զարգացումը, ինչպես նաև գործնական հմտությունների ամրապնդումը՝ աշխատաշուկայում առավել մրցունակ կադրեր պատրաստելու նպատակով։ Արդեն փետրվար ամսից ուսանողների համար հասանելի է «Կապիտալի շուկաներ» ընտրողական մոդուլը, որը դասավանդում են Հայաստանի ֆոնդային բորսայի առաջատար մասնագետները՝ փոխանցելով թե՛ տեսական գիտելիք, թե՛ շուկայի իրական փորձառություն։ Մինչ ընթացիկ ուսումնական տարվա ավարտը նախատեսվում են նաև կապիտալի շուկայի մասնակից ընկերությունների հետ համատեղ դասընթացներ, փորձագիտական քննարկումներ և ուսանողների ներգրավում իրական շուկայական գործընթացներում՝ ապահովելով ակադեմիական կրթության և պրակտիկայի արդյունավետ համադրություն:

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Այս համագործակցությունը մեզ համար պարզապես կրթական նախաձեռնություն չէ։ Սա ներդրում է Հայաստանի կապիտալի շուկայի ապագայի մեջ։ Մենք ցանկանում ենք երիտասարդ մասնագետներին տրամադրել ոչ միայն գիտելիք, այլև իրական փորձառություն և հարթակ՝ իրենց մասնագիտական ճանապարհը վստահորեն կառուցելու համար։ Վստահ ենք, որ կրթության և շուկայի սերտ համագործակցությունն է ձևավորում մրցունակ և կայուն ֆինանսական համակարգ»։

Հայաստանի ֆոնդային բորսան հետևողականորեն շարունակում է աջակցել կրթական ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթության և գործնական հմտությունների համադրությունն որպես ուժեղ ֆինանսական համակարգի և կայուն տնտեսության ձևավորման հիմնասյուն։

Այս հուշագիրը ևս մեկ քայլ է դեպի գիտելիքահեն, մրցունակ և միջազգային չափանիշներին համահունչ կապիտալի շուկայի զարգացում Հայաստանում։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

16/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.67
+0.73
Եվրո (EUR)
448.14
+1.24
Ռուբլի (RUR)
4.9086
+0.0285
Լարի (GEL)
140.92
+0.49
60651
-466
Արծաթ
939.21
-72.89