ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,499,418 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 532,360-ով կամ 10․7%-ով։
Նրանցից 5,269,090-ը ֆիզիկական անձինք են, իսկ 230,328-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 11,890,633։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,224,655-ով կամ 11.5%-ով։
Մասնավորապես հաշիվներից 11,438,969-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 451,664-ն են:
