Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
559 ՄԻԼԻՈՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
02/04/2009 17:52
Կիսվել

559 ՄԻԼԻՈՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009թ. փետրվարի 13-ի նիստի արձանագրային որոշումը, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տնտեսվարող կազմակերպության վարկային միջոցների տրամադրմամբ օժանդակելու նպատակով, ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հիմնադրամին տրամադրել 559 մլն դրամի չափով բյուջետային վարկ, առանց գրավի, 0,001% տոկոսադրույքով, վարկային պայմանագրում նախատեսելով, որ նշված վարկի մարումը հիմնադրամի կողմից իրականացվելու է հիմնադրամի հաշվին այդ վարկի մարման համար նպատակային մուտքերի ստացման դեպքում։ Որոշման համաձայն, տնտեսվարող կազմակերպությունը վարկային միջոցները կտրամադրի տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ) տնտեսվարող կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, իսկ չբավարարող մասով նաեւ սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով (վճարվում են միայն տոկոսագումարները, իսկ վարկի մայր գումարի սպասարկումը տնտեսվարող կազմակերպության կողմից սկսում է իրականացվել երրորդ տարվանից)։ Հիմնադրամի ստացված տոկոսային եկամուտներից կսպասարկվեն վարկի տոկոսները, իսկ մայր գումարի սպասարկումը կսկսվի արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` տնտեսվարողի կողմից մայր գումարը հետ վճարելու համամասնությամբ։ Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` հսկողություն ապահովել հինադրամի կողմից բյուջետային վարկի մարման համար որոշման մեջ նշված պայմանների առաջացման դեպքում հիմնադրամի միջոցներից որոշման համաձայն հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի մարման գծով միանվագ կամ մաս-մաս վճարումների կատարման նկատմամբ։

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57