Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի մարտին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 60․1%-ը
03/06/2026 20:49
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի մարտին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 60․1%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2026թ․-ի մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 518․7 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 363․4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 155․2 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2026թ․-ի մարտին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 311․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 54․97 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 256․8 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 60․1%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 69․7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 53․9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 15․8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 13․4%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 29․4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 35․4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -6․04 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 5․7%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 16․7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 13․1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 2․8 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3․2%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 11․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10․3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -0․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2․1%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 7․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 28․7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -20․9 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․5%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 6․4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1․4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 5․04 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․2%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 5․6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 15․1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -9․4 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․8%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 5․3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1․7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 3․7 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 3․5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14․6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -11․03 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․7%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 9․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 21․3 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -12․2 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.8%-ը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45