Թրեյդերը ԱԱ խաղի վրա կատարած խաղադրույքի շնորհիվ շահել է ավելի քան 7.88 մլն դոլար
frostrizz կեղծանունով թրեյդերը ավելի քան 7.88 միլիոն դոլար է վաստակել 2026 թվականի աշխարհի առաջնության՝ Թուրքիայի և Պարագվայի հավաքականների միջև կայացած խաղի արդյունքի վրա կատարած խաղադրույքի շնորհիվ։ Այդ մասին հաղորդվում է Polymarket Sports-ի X սոցիալական ցանցի էջում։
Օգտատերը գրեթե 4.2 միլիոն դոլար էր դրել այն բանի վրա, որ Թուրքիայի հավաքականը չի հաղթի այս հանդիպմանը։ Խաղն ավարտվել է Պարագվայի 1։0 հաշվով հաղթանակով, ինչն էլ թրեյդերին բերել է խոշոր շահում։ Թուրքերը պարտվել են խմբային փուլի երկու հանդիպումներում էլ և ժամանակից շուտ լքել մրցաշարը՝ չհասնելով փլեյ-օֆֆ։ Առաջնության երկու խաղերում թիմը մրցակցի դարպասին կատարել է 62 հարված, սակայն այդպես էլ ոչ մի գոլ չի խփել։
Polymarket-ը կանխատեսումների հարթակ է, որտեղ օգտատերերը գրանցվում են կրիպտոարժութային դրամապանակների միջոցով։ Սա նրանց թույլ է տալիս գործել կեղծանուններով՝ առանց իրենց իրական ինքնությունը բացահայտելու։ Օրենսդիրները հարթակը քննադատում են այն բանի համար, որ այն հաճախորդների վերաբերյալ տվյալներ չի հավաքում այնպես, ինչպես դա անում են ավանդական բրոքերներն ու բուքմեյքերական ընկերությունները։
