Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաքներում սպառողական ծախսերն աճել են 6,3%-ով
Bank of America-ի տվյալներով՝ FIFA 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաքներում սպառողական ծախսերը խմբային փուլի ընթացքում տարեկան կտրվածքով աճել են 6.3%-ով։ Գնահատականը հիմնված է վարկային և դեբետային քարտերով իրականացված գործարքների համախառն տվյալների վրա։
Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է արտերկրից ժամանած զբոսաշրջիկներով, որոնց` վաճառքի կետերում իրականացված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.7%-ով։
Սպառողական ծախսերի աճը վկայում է մրցաշարի մեկնարկային փուլի բարձր տնտեսական ակտիվության մասին։ Աշխարհի առաջնության խմբային փուլն այժմ անցկացվում է միաժամանակ Հյուսիսային Ամերիկայի մի շարք հյուրընկալող քաղաքներում։
Bank of America-ի գնահատմամբ՝ մրցաշարը դարձել է հյուրընկալող քաղաքների տնտեսությունների համար հաջող մեկնարկ, ինչը հաստատվում է բանկի վճարային ցանցերի միջոցով արձանագրված սպառողական ծախսերի տվյալներով։
