Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԱՄՆ բորսաներում կիսահաղորդչային ոլորտը երկրորդ եռամսյակում գրանցել է պատմական լավագույն արդյունքը
01/07/2026 16:45
Կիսվել

ԱՄՆ բորսաներում կիսահաղորդչային ոլորտը երկրորդ եռամսյակում գրանցել է պատմական լավագույն արդյունքը

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ցուցակված կիսահաղորդչային ոլորտի 30 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի դինամիկան արտացոլող PHLX Semiconductor Sector Index (SOX)-ը երկրորդ եռամսյակում աճել է ռեկորդային 88%-ով։

Նույն ժամանակահատվածում տեխնոլոգիական հատվածին ուղղված Nasdaq 100 ինդեքսն աճել է 28%-ով, իսկ ավելի լայն շուկան ներկայացնող S&P 500-ը՝ 15%-ով։ Երկու ինդեքսներն էլ գրանցել են 2020 թվականից ի վեր իրենց լավագույն եռամսյակային արդյունքը։

SOX ինդեքսը հաշվարկվում է 1993 թվականից։ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այն աճել է 101%-ով։ Եթե ինդեքսը պահպանի այս տեմպը, ապա 2026 թվականը կլինի նրա պատմության լավագույն տարին։

IDram

Bloomberg-ի տվյալներով՝ հունվար-հունիս ամիսներին կիսահաղորդչային ոլորտի բաժնետոմսերի աճի հիմնական շարժիչ ուժը հիշողության չիպերի և հարակից արտադրանքի նկատմամբ բարձր պահանջարկն էր։

Այս ժամանակահատվածում S&P 500-ի կազմում ամենամեծ աճը գրանցել է մշտական հիշողության (flash memory) մշակմամբ զբաղվող Sandisk ընկերությունը, որի բաժնետոմսերը թանկացել են 858%-ով։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի խոշորագույն օպերատիվ հիշողության (DRAM) մատակարար Micron-ը՝ 304% աճով, երրորդում՝ Intel Corp.-ը՝ 278%, չորրորդում՝ Western Digital-ը՝ 271%, իսկ հինգերորդում՝ Seagate-ը՝ 250%։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91