BofA-ն արձանագրել է սպառողական ծախսերի աճ ԱԱ-2026-ը հյուրընկալող ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում
Bank of America-ն հայտնել է, որ 2026 թվականի FIFA ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հյուրընկալող ԱՄՆ-ի բոլոր 11 քաղաքներում սպառողական ծախսերն աճել են։
Վարկային և դեբետային քարտերով իրականացված գործարքների վերլուծությունը ցույց է տվել, որ 1/16 և 1/8 եզրափակիչների անցկացման ընթացքում ֆիզիկական առևտրի կետերում կատարված ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 5%-ով։
Հյուրընկալող քաղաքների թվում ամենամեծ աճը գրանցվել է Կանզաս Սիթիում, Լոս Անջելեսում և Մայամիում։ Այս երեք քաղաքներում նախատեսված են նաև այս շաբաթավերջին կայանալիք քառորդ եզրափակիչ հանդիպումները։
Bank of America-ի ամփոփ տվյալները ցույց են տալիս, որ մրցաշարի անցկացման ընթացքում ուսումնասիրված բոլոր հյուրընկալող քաղաքներում արձանագրվել է սպառողական ծախսերի դրական աճ։
