
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 16/12/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 16-ին, բորսայում կայացել է 5550000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 38600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.03%, փակմանը` 8.05%, առավելագույնը` 8.05%, նվազագույնը` 8.03%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.0325%: